National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: 
Սեպտեմբերի մեկին հերթական անգամ բացվում են կրթօջախների դռները, դռներ, որոնցից այն կողմ սկսվում է ապագայի ճանապարհը: Որքան վստահ ու հաստատուն քայլերով հաղթահարվի այդ ճանապարհը, այնքան խոստումնալից ու հուսալի կլինի վաղվա օրը: Այդ ճանապարհն անցնում է մանկապարտեզի, դպրոցի ու բուհի միջով, հարստանում դաստիարակների, ուսուցիչների ու դասախոսների կողմից անշահախնդրորեն փոխանցվող դաստիարակությամբ, գիտելիքներով ու կենսափորձով եւ դառնում ուժեղ երկրի ու նրա արժանապատիվ քաղաքացու կայացման ուղին:

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքներն այն բանալիներն են, որոնք օգնում են կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, վստահորեն շարժվել տարբեր ուղիներով, լուծել տարբեր խնդիրներ` անհատական ու համընդհանուր, համապետական ու համազգային: Մենք միշտ էլ առանձնահատուկ սիրով ու ակնածանքով ենք գնահատել գիտելիքի արժեքը, արժեւորել գիտելիքի ուժը: Գիտելիքն ու կրթությունը մեր կենսունակության կարեւորագույն երաշխիքներից են, մեր արժեհամակարգի այն հենասյուները, որոնք եթե նույնիսկ երբեմն երերացել են, այդուհանդերձ, միշտ կանգուն են մնացել մեր պատմության ամբողջ ընթացքում:

Յուրաքանչյուր ուսումնական տարի տրվում է այդ հենասյուներն ամրացնելու նոր շրջանի մեկնարկը: Յուրաքանչյուր նոր սերունդ դրանց նորօրյա ճարտարապետն է ու շինարարը, ով կոչված է նոր կյանք ու նոր ոգի տալ այդ հենքի վրա բարձրացող ազգային ու համամարդկային արժեքներին: Առաջին դասարանցին դպրոց մտնելով թարմացնում է ազգի արյան շրջանառությունը, առաջին կուրսեցին ավելի ուժեղացնում նրա հոսքը, յուրաքանչյուր մանկավարժ ստանձնում այդ գործընթացների պարտավորությունն այնպես, ինչպես ժամապահն իր պահակակետի, հրամանատարն իր զինվորի, երկրի ղեկավարն իր քաղաքացիների հանդեպ, ստանձնում ու պատվով կատարում ծանր ու հոգսաշատ՝ միաժամանակ  սիրով ու ջերմությամբ լեցուն շնորհակալ այդ առաքելությունը:

Վերստին շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ՝ առանձնահատուկ մաղթանքներս եմ ուզում հղել առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, նաեւ նրանց, ովքեր առաջին անգամ են որպես մանկավարժ ոտք դնում կրթօջախներ: Թող գիտելիքը լինի վճռորոշ ու հաստատուն ուղենիշ, իսկ ուսումնական տարին՝ դրական եւ հիշարժան ազդակ կյանքի ճանապարհին՝ ի շահ այսօրվա Հայաստանի եւ հանուն Հայաստանի վաղվա օրվա:

Ամենայն բարիք, խաղաղություն եւ բարեկեցություն բոլոր նրանց, ովքեր սովորում են, ովքեր ուսուցանում են, նրանց, ովքեր կրթում են, ովքեր կրթվում են, նրանց, ովքեր սնում են գիտելիքի աշխարհը, ովքեր սնվում են այդ աշխարհից»:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am